Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 16-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17,064-ի, հիվանդներից 6,276-ն արդեն բուժվել է, մահացել է 285 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 879 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 704-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10,324 դեպք, 122 մարդ մահացել է, 5,739-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 179,831 դեպք, ապաքինվել է՝ 152,364-ը, գրանցվել է մահվան 4,825 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 189,876-ի, ապաքինվել է 150,590 մարդ, արձանագրվել է 8,950 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 537,210-ի, ապաքինվել է 284,539 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 7,091 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







