Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը, պարենային անվտանգությանը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ, քննարկել են փոխգործակցության և անվտանգային հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







