«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն այսօր հանդիպել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Տեղեկատվությունը «Ազատությանը» փոխանցել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանը «շատ լավ և ուժեղ տրամադրություն է ունեցել»։
Թե ի՞նչ հարցեր են քննարկել, Աբովյանը չի ցանկացել փակագծեր բացել։ Խմբակցության քարտուղարը նաև վստահեցրել է, թե տեղյակ չէ՝ ԲՀԿ ղեկավարը կրկին կանչվե՞լ է ԱԱԾ հարցաքննության, թե ոչ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը նույնպես տեղեկություններ ունի՞, որ երեքշաբթի օրը գլխավոր դատախազը միջնորդելու է խորհրդարանին՝ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, Աբովյանն ասել է, թե այդ տեղեկության հետ կապված պետք է կապ հաստատել Նաիրա Զոհրաբյանի հետ։
Ի դեպ մամուլը գրել էր, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտելու որոշում է կայացրել, սակայն խմբակցության քարտուղարն ասաց, թե պաշտոնապես նման որոշում չունեն, ով ուզի՝ կարող է մասնակցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







