Եթե իշխանությունները պնդում են, որ այսօր այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է նախկինների ոստիկանությունը՝ Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Մենք միշտ խոսել ենք ոստիկանության բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները այսօր ոչ միայն չեն կատարվում, այլ նաև արդեն խրախուսվում են այդ մեթոդները»,- ասաց Սամսոնյանը։
Պատգամավորը նշեց, որ այն մեթոդները, որոնք իշխանություններն այսօր օգտագործում են կին ընդդիմադիրների նկատմամբ, խոսում է իրենց երսպաշտության մասին, որ որևէ գնահատական դրան չի տրվում:
Սամսոյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երեկ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







