Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Ադրբեջանում հայերի հանդեպ այլատյացություն սերմանելու մասին փաստերի պակաս չկա. Հայրապետյան

Ադրբեջանում հայերի հանդեպ այլատյացություն սերմանելու մասին փաստերի պակաս չկա. Հայրապետյան

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ: Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման, ինչպես նաև 2016-ի քառօրյայի ժամանակ Թալիշում քաղաքացիական բնակչության հանդեպ իրագործած վայրագությունների մասին: Բայց նա լռում է: Հոգ մը չէ, մենք կխոսենք և բոլոր փաստերով անդադար կներկայացնենք թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին և թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում: Իսկ դա վկայող փաստերի պակաս հաստատ չկա. Ալիևի և ադրբեջանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ ելույթները դրա վառ վկայությունն են»,- գրել է Հայրապետյանը։

https://www.facebook.com/haytatev/posts/3219620724756116

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+