2019 թ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կնքած հանաձայնագրով կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթշակային ապահովումը ՝ նախատեսելով կենսաթոշակների արտահանում ԵԱՏՄ շրջանակներում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
Ի ՞նչ է դա նշանակում
Սաիյանի խոսքով՝ ի տարբերություն 1992 թվականին կնքված և այսօր այլևս չգործող ԱՊՀ համաձայագրի, որի հիմքում հիմքում ընկած էր կենսաթոշակների վճարման տարածքային սկզբունքը, նոր համաձայանգրի հիմքում ընկած է համամասնության սկզբունքը, ինչը նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետություն նշանակում և վճարում է կենսաթոշակի գումարը այն ժամանակահատվածի համար, երբ անձը պետությանը կատարել է վճարումներ ՝ անկախ բնակության վայրից:
Սաիյանը օրինակով բացատրեց.
«Օրինակ, եթե անձը 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, 10 տարի Բեառուսում, ևս 10 տարի՝ ՀՀ-ում, և կենսաթոշակային տարիքից հետո բնակություն է հաստատում Բելառուսում, ապա Հայաստանի Հանրապետությունը իր մոտ աշխատած 10 տարվա համար կենսաթոշակը կփոխանցի Բելառուսի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին: Սա նշանակում է, որ Հայասանից իր 10 տարվա կենսաթոշակը ստանալու համար այլևս կարիք չի լինի գալ Հայաստան, դիմումը կներկայացնի իր փաստացի բնակության վայրի իրավասու մարմին և այդ տեղեկատվությունը կփոխանցվի մեզ՝ որպես որոշում ընդունող կողմ»,-ասաց Սաիյանը:
Նույն մոտեցոումը կգործի այն դեպքում, երբ այլ երկրի քաղաքացին բնակվում է ՀՀ-ում և այլ երկրից է ստանում թոշակ:
Սաիյանն ընդգծեց, որ այս համաձայնագրով արտերկրում բնակվող հայերը հետագայում հնարավորություն կունենան տեղափոխվելով և բնակվելով Հայաստանում՝ ստանալ Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված կենսաթոշակը:
Փոխնախարարի խոսքով՝ այդ համաձայնագրով նախատեսված պայմաններով և կարգով կենսաթոշակը նշանակվում և վճարվում է համաձայագրի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի և աշխատանքային ստաժի համար: Նախկին ժամանակահատվածի համար շարունակելու է գործել 1992 թվականի համաձայնագրի պայմանները:
Այս համաձայանգիրը չի տարածվում զինվորական կենսաթոշակների վրա:
Սաիյանը խոսքով՝ համաձայնագրի կնքումը ՀՀ Բյուջեի ծախսերը կավելացնեի, բայց դրանք կլինեն կառավարելի և տանելի:
Անդրադառնալով համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետներին՝ Սաիյանը նշեց, որ սա բազմակողմ համաձայնագիր է երբ որ ներպետական գործընթացներն ավարտվեն, այն ուժի մեջ կմտնի:
Սաիյանը նշեց, որ Հայաստանը առաջինն է վավերացնելու համաձայնագիրը, ԵԱՏՄ մյուս գործընկերները դեռ չեն վավերացրել այն:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց համաձայնագրին, հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







