Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:36

1 թղթիկի հիման վրա հակաահաբեկչական ֆիլմի սցենարով Ծառուկյանի տուն ներխուժելը զավեշտ է. Տոնոյան

1 թղթիկի հիման վրա հակաահաբեկչական ֆիլմի սցենարով Ծառուկյանի տուն ներխուժելը զավեշտ է. Տոնոյան

Իշխանությունը կորցրել է ադեկվատությունը, անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Տոնոյանի խոսքով՝ ոստիկանությունը պատգամավորների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառել, սակայն իշխանական որևէ ներկայացուցիչ չի արձագանքել այդ գործողություններին:

«Որևէ մեկը ծպտուն չի հանում, ոովհետև խորապես թքած ունի այս ամենի վրա»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով  մյուս քաղաքական ուժերի կեցվածքին՝  Տոնոյանը վստահեցրեց, որ քաղաքական ուժերը իրենց հարմար ժամանակահատվածում կտան գնահատականները:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին ոստիկանական բաժանմունքներ այցելելու և բերման ենթարկվածների ճակատագրով  հետաքրքրվելու համար:

Տոնոյանը նշեց, որ իշխանությունից ամեն ինչ սպասում է, այդ թվում՝ օրենքը շրջանցող գործողություններ:

Անդրադառնալով այն քրեական գործին, որի հիման վրա Ծառուկյանի տանն այսօր խուզարկություն է կատարվել՝  Իվետա Տոնոանը նշեց, որ մեկ թղթի հիման վրա հակաահաբեկչական ֆիլմի սցենարով Ծառուկյանի տուն ներխուժելը զավեշտ է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+