Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 14-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16,004-ի, հիվանդներից 6,081-ն արդեն բուժվել է, մահացել է 264 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 851 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 702-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 9,570 դեպք, 115 մարդ մահացել է, 5,309-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176,677 դեպք, ապաքինվել է՝ 150,087-ը, գրանցվել է մահվան 4,792 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 184,955-ի, ապաքինվել է 146,748 մարդ, արձանագրվել է 8,730 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 520,129 -ի, ապաքինվել է 274,641 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 6,829 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







