Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա հայտնել է նաև, որ նորությունների դեպքում կլինի համապատասխան հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակված կամ կոնտակտավոր շուրջ 3500 հայ քաղաքացիների անձնական տվյալները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







