Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:16

Ո՞ր պարագայում կառավարությունը կգնա տոտալ սահմանափակումների․Փաշինյանը՝ հնարավոր սցենարի մասին

Ո՞ր պարագայում կառավարությունը կգնա տոտալ սահմանափակումների․Փաշինյանը՝ հնարավոր սցենարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցի ներկայացման ժամանակ անդրադարձավ նաև խիստ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին հարցին:

Վարչապետը նշեց, որ տոտալ սահմանափակումների ռեժիմի էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է, և Կառավարության ուղերձը շարունակում է մնալ նույնը:

«Մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ կարող է գալ իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան տոտալ սահմանափակումների վերադառնալը: Ընդ որում՝ մենք ունենք հաշվարկներ, և եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, և մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի առողջապահական համակարգի համար»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ եթե դրանից էականորեն ավելի վատ իրավիճակ լինի, կարող են ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին:

«Բայց էլի մեզ համար սա ունի նաև գաղափարախոսական կարևոր նշանակություն, և այս հարցի լուծումը մենք տեսնում ենք Կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրավիճակի կայունացումը մեզանից յուրաքանչյուրից  կախված լինելու և հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+