Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 837 դեպք։
Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 697։ Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







