Կորոնավիրուսի հաղթահարումից առաջ և հետո պետք է քննության առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համաճարակի շրջանում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր հայաաստան» կուսակցության՝ կառավարության ձախողելու մասին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ վարչապետի գլխավորությամբ կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններին:
«Պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի, արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքանով, ինչքանով ԱՄՆ-ը, Ֆրանսիան Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և այլ զարգացած և գերզարգացած երկրներ:
«Արդյոք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում: Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը, և շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց վիրուսի միջավայրում, իսկ ովքեր են, որ լավ են զգում»,-ասաց վարապետը:
Նա համեմատեց, որ դա նույնն է, ինչ 1992 թվականի փետրվարին սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Փաշինյանը նշեց, որ հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա 1992 թվականի դեկտեմբերն է:
«Նրանք ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ»,-ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






