Իրանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2.238 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180.156-ի։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 78 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 8.584-ի։
Ապաքինվածների թիվը 24ժամվա ընթացքում ավելացել է 2.073-ով, այսպիսով վարակից ապաքինվածների ընդհանուր թիվը 142.663 է։
Նշվում է, որ ծանր վիճակում է գտնվում 2.728 անձ, մինչ այժմ թեստավորվել է 1.173.208 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







