2019 թվականին պետական բյուջեից Շիրակի մարզպետարանին, մարզային ենթակայության մարմիններին և համայքներին հատկացվել է ընդամենը 15 մլրդ 45 մլն դրամ, այդ թվում մարզի համայնքներին տրամադրվել է 4 մլրդ 826 մլն դրամ դոտացիա, որից 2 մլրդ 149 մլն դրամը տրամադրվել է Գյումրի քաղաքին։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովում Շիրակի մարզի կատարողականը ներկայացնելիս ասաց մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը նշեց, որ մազրպետարանին և ենթական կառույցներին հատկացվել է 10 մլրդ 218 մլն դրամ, որից 7 մլրդ 346 մլն դրամն ուղղվել է կրթության ոլորտին, 263 մլն դրամը մշակույթի ոլորտին, 184 մլն դրամ հատկացվել է մարզային նշանակության ճանապարհների պահպանման և շահագործման համար, 704 մլն դրամ կառավարական ապարատի պահպանման ծախսերն են, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին հատկացվել է 290 մլն դրամ, 10 մլն դրամ տնտեսվել է իսկ 1,1 մլն դրամ հատկացվել է այլընտրանքային ծառայության ծախսերի ապահովմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







