Գեղարքունիքի մարզը համարվում է կարտոֆիլի շտեմարան բայց լրացուցիչ հողատարածքներ ներգրավելու խնդիրը պահպանվում է: Այս մասին այսօր խորհրդարանում Բյուջեի կատարողականի հարցուպատասպանի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում կան բազմաթիվ հողավանդակներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում և որպես արոտավայր են օգտագործվում: Չնայած այս տարի Գեղարքունիքի մարզում շատերը, չկարողակալով արտագնա աշխատանքի մեկնել, սկսել են երկար տարիներ չմշակված իրենց հողերի մշակումը՝ խնդիրը մնում է:
Մարզպետը նշեց, որ 1991 թվականին բնակիչներին հողակտորներ են տվել, բայց նրանք շահագրգռված չեն հողագործությամբ զբաղվելու, բայց երբ համայնքում տնտեսվարող է հայտնվում, որը ցանկանում է ներդրումներ անել, համայնքի բնակիչները սկսում են ընդդիմանալ:
Համայնքի բնակիչները, ըստ մարզպետի, պետք է հասկանան, որ եթե չեն մշակում հողը,պետք է թույլ տան, որ ուրիշները մշակեն, թեկուզ ՝ վարձակալությամբ:
Նա ավելացրեց, որ ուրախ կլինեն, եթե պատգամավորները օգնեն մարզպետին չմշակվող հողատարածքների հարցը բերել խորհրդարանի օրակարգ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







