Տավուշի մարզում այս պահի դրությամբ 133 վարակակիր կա, 26 անձ բժշկական հաստատություններում է, 600 հոգի մեկուսացված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` խոսելով մարզում համավարակով պայմանավորված իրավիճակի մասին: Նա նշեց, որ վերջին օրերին բավականին կայուն վիճակ է, թեստավորման քանակը օրական հասնում է շուրջ 30-ի:
«Օջախ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», անմիաջպես մասայական թեստավորում է իրականացվել, վարակվածներն իզոլացվել են, դրանից հետո «Տավուշ տեքստիլում» էական փոփոխություններ չունենք։ Գործարանը բնականոն հունով է աշխատում», — ասաց մարզապետը։
Նա ընդգծեց՝ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակման դեպքեր միայն ձեռնոցների արտադրամասերում են գրանցվել։ Մարզպետի խոսքով՝ վարքականոնների առումով բավականին լավ պատկեր ունեն, մարդիկ պահպանում են դրանք: Առավելագույն հսկողություն են ապահովում հատկապես սպասարկման կազմակերպությունների իրականացվող միջոցառումների նկատմամբ, փորձում են դրանք հասցնել 0-ի, եթե պարտադրված միջոցառում չէ։
«Այս պահի դրությամբ ունեցել ենք մահվան գրանցված 8 դեպք, ինչ վերաբերում է ծանր դեպքերին երեկվա դրությամբ ինտենսիվ թերապիայում մենք ունեինք 3 հիվանդ։ Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ, դա Դիլիջանի ԲԿ-ն է, որը կսպասարկի 50 հոգի՝ ստացիոնար ծառայության մեջ և 5 հոգի՝ վերականգնողական բուժման մեջ, ռեանիմացիոն բաժանմունքում ևս կունենանք պացիենտներ, ես համոզված եմ, որ այնտեղ բարձր որակի ծառայություն կմատուցվի»,- նշեց Հայկ Չոբանյանը:
«Շուտով Հայաստան կներկրվի ևս երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները»,- նշեց մարզպետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







