Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:33

2021 թվականին շատ ավելի լայն թափով կհիմնանորոգվեն դպրոցները. Սուրեն Պապիկյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 10-ին, շարունակվում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:  Այս պահին ընթանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարածքային զարգացման  ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված  միջոցների 90,3 տոկոսը՝ 60,3 միլիարդ դրամ: Շեղումը պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման և ԵՄ աջակցությամբ ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի կատարողականով:

Նախարարը նշեց, որ 2019 թ -ին ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է ՀՀ մարզերին հատկացած սուբվենցիաների 65,9 տոկսը՝ 64 մլրդ դրամ: 2019 թվականին 259 համայնքից սուբվենցիա է ստացել 248 համայնք:

Նրա խոսքով՝ եղանակային պատճառներով է պայմանավորված, որ չավարտված և առկա շինարարական թերությունների վերացման համար 148 սուբվենցին ծրագրեր առկախվել էին, դրանց պայմանագրերի ժամկետները երկարաձգվել են մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը, և այժմ այդ աշխատանքները ընթանում են:

Քաղաքային զարգացում

Նախարարը նշեց, որ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային  ճանապարհների վարկային և դարամշնորհային ծրագերի շրջանակներում օգտագործվել է 902,7 միլիոն դրամ:

Պապիկյանի խոսքով՝ ծրագրի կատարողականը պայմանավորված է նրանով, որ համայքների փողոցների հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում կան ստորգետնյա էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ կոմունիկացիոն խնդիրներ, որոնք որևէ տեղ արձանագրված չեն և նախագծանախահաշվարկային աշխատանքներ իրականացնելիս դրանց մասին տեղեկատվություն չի եղել: Պապիկյանը նշեց, որ Գյումրիում հիմնանորոգվել է 12 կմ քաղաքային ճանապարհ և 1 հրապարակ:

«Ծրագիրը շարունակական է լինելու և ակնկալիք ունենք, որ առկա շինարարական աշխատանքները առնվազն կրկնապատկվելու են» -ասաց նախարարը:

Դպրոցներ

2019 թականին 3,5 մլրդ դրամ  օգտագործվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակներում՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 65,2 տոկոսը: Պապիկյանը նշեց, որ այս պահին հայտարարված  մրցույթներից զատ՝ շուրջ 24 դպրոցների համար նախագծանախահաշվարկային աշխատանքներ են պատվիրված: Դրանց 70 տոկոսը այս տարվա ընթացքում կկատարվեն:

Նախարարը նշեց, որ 2021 թվականին շատ ավելի լայն թափով կհիմնանորոգվեն դպրոցները:

Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում

Պապիկյանը նշեց, որ 2,8 մլրդ դրամ է կազմել սոցիալական ներդրումներն ու սոցիալական զարգացման ծախսերը:

Կոշտ թափոնների կառավարում

Նախարարը կարևորեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման և Երևանի քաղաքի կոշտ թափոնների կառավարման ծրագրերը:

Նա նշեց, որ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցութմաբ իրականացվող դրամշնորհային ծրագրի շրջանակներում 124.4 մլն դրամ է օգտագործվել խորհրդատվության համար:

«Այս փուլում մրցույթում ունենք հաղթող՝ նախնական որակավորման փւլը հաղթահարել է պարսակական «Արիանա» ընկերությունը»: COVID-ի հաղթահարումից հետո կլինեն շինարարան աշխատանքներ, բայց բյուջեով նախատեսված չեն, փորձելու ենք առաջ ընկնել ծրագրից»,-ասաց նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+