Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել, ի՞նչ են հակադարձում. Աբովյան

Ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել, ի՞նչ են հակադարձում. Աբովյան

«Ակնհայտ լկտիություն է և մանիպուլյացիաների փորձ», այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության համար դատապարտվելու քրեական գործի նյութերի հրապարակմանը:

Նա նշեց, որ դա եղել է շինծու գործ, և այդ գործի շրջանակներում դատարանի կողմից Ծառուկյանը արդարացվել է, բայց չգիտես ինչու՝ չեն ասում դրա մասին:

Նա նշեց, որ ժամանակին Խորհրդային միլիցիան գումարներ կորզելու համար մարդկանց նման իրավիճակի մեջ էր դնում, իսկ այսօր դրա միջոցով սենսացիա են ուզում ստեղծել:

Արման Աբովյանի կարծիքով՝ չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ:

«Դա ցույց է տալիս այն թեզը, որ այն եռանդով, որ լցվեցին իրենք ԲՀԿ-ի դեմ, պարոն Ծառուկյանի դեմ կռիվ տալով, թող այդ նույն եռանդով լծվեն սոցիալ-տնտեսական իրավիճակը դզելուն, խայտառակ գործազրկությունը կանգացնելուն: Ի վերջո, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, ինչ՞վ են զբաղված: Մարդ պետք է բարոյականություն ունենա, որ չանցնի և հինավուրց Գյուլնազ տատի հեքիաթները բերի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն այս պարագայում ունակ չէ ադեկվատ ընկալել վտանգերն ու արձագանքել, ապա ինչո՞ւ է իշխանության գլխին։

Նա նշեց, որ հարցը բնակ անձնական չէ.

«Մենք ասում ենք տնտեսական ճգնաժամը չոքել է մարդկանց բկին, բանկերին պլեն են ընկել, մեզ ի՞նչ են հակադարձում, ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ուղղակի ապշած եմ լկտիության սահմաններից…լրիվ, անջատված…թուրերը առած ընկած են մեյդան, ամոթ ա, ի վերջո ամոթ ա»,-ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+