Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, մինչ այս հաստատված դեպքերի թիվն է՝ 818։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 686 է։ Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 13 հիվանդ։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 2902 քաղաքացի, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 249:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







