Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 9-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13,325-ի, հիվանդներից 4,099-ն արդեն բուժվել է, մահացել է 211 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 812 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 683-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7,876 դեպք, 93 մարդ մահացել է, 4,377-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 171,121 դեպք, ապաքինվել է՝ 141,380-ը, գրանցվել է մահվան 4,711 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 173,832-ի, ապաքինվել է 136,360 մարդ, արձանագրվել է 8,351 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 476,658-ի, ապաքինվել է 230,688 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,971 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







