Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Վարչապետը՝ ԶՈՒ պետի պաշտոնանկության մասին

Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական պաշտոնեական հարաբերությունները, այսօր պարետատան նիստից հետ հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ պետ Արտակ Դավթյանի՝ սեփական առանձնատանը որդու հարսանիքը նշելու մասին լուրերից հետո նրա պաշտոնանկությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա երջանկություն մաղթեց Դավթյանի որդուն և հարսին՝ ավելացնելով, որ ճգնաժամային իրավիճակներում որոշումները շատ հաճախ միանշանակ չեն լինում, բայց հասնում է մի գիծ, երբ  արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողություններից ճշգրիտ և անվերապահ կատարումը ստանում է առաջնահերթ մնացած հարցերի վերաբերյալ:

«Ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման  որակի,  կարգապահության շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն:

Փաշինյանը հավելեց, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաների պոտենցիալը չի սպառվել և հնարավոր համարեց նրանց հետագա ծառայությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+