Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

Եթե մասնավորը անի իր առաջին քայլը, կառավարությունը ռիսկը կկրի իր հետ. նախարար

Եթե մասնավորը անի իր առաջին քայլը, կառավարությունը ռիսկը կկրի իր հետ. նախարար

Մենք ունենալու ենք տնտեսական ակտիվության ռիսկերի հետ կապված զգուշավորություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Քանի դեռ աշխարհում փոփոխություններն ավարտված չեն, ցանկացած մասնավոր ներդրող բնականաբար, զգուշանում է: Երբ շատ վստահ կգնան այդ ներդրումային ծրագիրն իրականացնելու ուղղությամբ, ապա ներկայումս հնարավոր է, որ հիմա որոշակի զգուշավորություն կցուցաբերի: Նման բոլոր դեպքրում կառավարությունն ասել է, որ պատրաստ է ձեզ հետ կիսել այդ ռիսկերը»,- ասաց նախարարը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարություն հաստատել է երկարաժամկետ զարգացման կամ վերականգնման փուլի իր առաջին ծրագիրը, որով կառավարությունն ասաց, որ այն դեպքում՝, երբ մասնավոր ներդրողն իր ծրագրին հավատալով պատրաստ է մեկ միավոր սեփական միջոցներ ներդնել, կառավարությունն էլ պատրաստ է ևս մեկ միավոր իր կողմից ներդնել՝ պայմանով, որ ևս երկու միավոր կֆինանսավորեն առևտրային բանկերը:

«Այսինքն 1+1+2 բանաձևը պետություն-մասնավոր հատված համագործակցության այն ձևաչափն է, որ յուրաքանչյուր հանրային մեկ միավոր միջոց՝ նշված ներդրումային ծրագրերի իրականացման առաջընթացին ուղղելու դեպքում կառավարությունը պատրաստ է մեկ միավոր էլ ինքը հատկացնել»,-ընդգծեց նախարարը:

Խաաչտրյանի կարծիքով՝ լավ է որ այս ծրագիրը չունի ոլորտային սահմանափում, քանի որ մասնավոր հատվածի համար հրապարակային առաջարկ է այն ձևաչափում՝ որ ոլորտներում կազմակերպությունները հավատում եմ իրենց հնարավորություններին կարող են անել առաջին քայլը, իսկ կառավարությունը ռիսկը կկրի իրենց հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+