Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Ձեթի, հավի բդի շուկայում վարույթներ են հարուցվել․ Գեղամ Գևորգյան

Ձեթի, հավի բդի շուկայում վարույթներ են հարուցվել․ Գեղամ Գևորգյան

Մի շարք ապրանքային շուկաներում՝ մասնավորապես՝ ձեթի, հավի բդի շուկայում վարույթներ են հարուցվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ որոշակի գործընթաց էին սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ գնի նվազում կար, որը գնահատել էին ոչ այդքան համաչափ։

«Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, բայց գնի բարձրացման հետ կապված չէ՝ այլ երևույթ է։ Մենք 44 ապրանքային շուկա ենք ուսումնասիրել և բացի մի քանի ապրանքից՝ ցիտրուսային մրգեր, իմբիր, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում, բացի դոլարի ինքնարժեքի կուրսի տատանումից և որոշակի ճանապարհածախսի թանկացումից, որը շատ փոքր ազդեցություն թողեց, գների էական բարձրացում չի եղել։ Ընդ որում՝ նույն առաջին սպառողական ապրանքներում, եթե նկատում եք, գների նվազում կա։ Եթե համեմատենք 2018-19 թվականների հետ, այդ նվազումը բավականին ակնհայտ է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Գևորգյանը նշեց, որ այս պահին որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, խանութներում դատարկ դարակաշարեր չկա։

Նա հիշեցրեց, որ միակ խնիրը եղել է կոճապղպեղի շուկայում, ինչն էլ բացատրեց նրանով, որ կոճապղպեղի սպառումը Հայաստանում շատ փոքր էր, բնակչությունը մեծ գնում կատարեց միանգամից և ուղղակի սպառում եղավ մինչև նոր ներկրումը։

«Սկզբնական էտապում կար դիֆիցիտ դիմակների հետ կապված, որն էլ ամբողջ աշխարհում տիրող խնդիր է։ Հիմնական արտահանող երկրները, որտեղից Հայաստանը ներմուծում էր իրականացնում, չէին արտահանում, որովհետև ներքին սպառման խնդիր ունեին»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+