ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Դիլիջան Բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):
Մինչ այդ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







