Հայաստանի Հանրապետությունում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառվի 200 դրամով: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույց նշեց տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց. որ ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտով պայմանավորված՝ դիմակները Հայաստան ներկրվել են մոտ 10 անգամ բարձր գնով:
Գևորգյանը նշեց, որ կապ է հաստատել ՌԴ, ԵԱՏՄ մյուս երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է:
Ավելին՝ այս պահին, նրա խոսքով, Հայաստանում ձեռնարկված որոշ քայլերից հետո, դիմակների գներն իջել են:
Մասնավորապես՝ մետրոպոլիտենի ավտոմատ համակարգի միջոցով 2 դիմակը կարելի է ձեռք բերել 200 դրամով, այսինքն 1 դիմակը՝ 100 դրամ:
Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրում են շուկան և եթե հայտնաբերեն, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց դիրքը, պատասխանատվության կենթարկեն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







