Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել, ընդհանուր առմամբ, 137 969 հիվանդ։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 23 մահվան ելքով դեպք, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 4692-ի:
Թուրքիայում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 914 նոր դեպք, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 170 132։
Առողջապահության նախարարի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 35 335 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է ավելի քան 2 338 593 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







