Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Փաշինյանը՝ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին

Փաշինյանը՝ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին

Բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել  դրանք։  Այս մասին  այսօր՝ հունիսի 5-ին պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչական Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին, որ խախտվում է մարդկանց անձնական կյանքի իրավունքը նրանց լուսանկարները հրապարակելով։

«Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որեւէ մեկը չի հաստատվում, շատ ավելի լավ, նաեւ ծառայում է իր նպատակին, բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է խայտառակ մի միջոցառում։ Բեմական համարներ են անգամ ցուցադրվել, որ այդ միջոցառումը, որ տեղի է ունենում, արգելված է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկվել է անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ։

«Եթե մի քաղաքացի իրավախախտում անի, ոստիկանները նրան մոտենան բերման ենթարկելու, որեւէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, օրինակ ուղիղ եթերում լուսաբանի դա առանց քաղաքացուն հարցնելու,  ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել ոստիկանության չկատարած գործողությունը։ «Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել իրավախախտումը, բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր եւ մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները հնարավորինս պաշտպանելու համար, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ եւ ես, այո, ՀՀ  քաղաքացիների կոչ եմ անում միանալ ֆլեշմոբին»,- նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+