Ոստիկանապետ Արման Սարգսյանը և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են Պտղնիի ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների համազգեստով անձինք բեմադրություն կազմակերպել:
«Դրա արդյունքն այսօր կտեսնեք: Կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ»,- նկատեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Հարցին անդրադարձավ նաև Ոստիկանության պետ Արմեն Սարգսյանը:
Նա երևույթը բացասական գնահատեց՝ հայտարարելով, որ Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում տեղի ունեցած այդ բեմականացման իրավական գնահատական է տրվել,կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
«Կարծում եմ՝ պարետատունը նաև միջոցներ կկիրառի»,-ասաց ոստիկանապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







