Որպեսզի տանը նստած մարդկանց չֆինանսավորի, իշխանությունը բացել է տնտեսությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ 2 տարբերակ կա՝ կամ մարդկանց փող տալը կամ տնտեսությունը բացելը: Քանի որ ուղղակիորեն փող չի տրվել, հաստատվել են ծրագրեր, որոնք, բոլորը, Մարուքյանի գնահատմամբ, անարդյունավետ են եղել:
Անդրադառնալով հնարավոր նոր խստացումներին՝ Մարուքյանը ասաց.
«Նախ, 2 շաբաթը կարճ ժամանակ է փակելու համար, պետք է երկար փակես և մարդկանց պետք է ֆինանսավորել, կոմունալները վճարել, վարկային, հարկային արձակուրդներ տալ»,-ասաց Մարուքյանը՝ ավելացնելով, որ կարող են տնտեսությունը փակել միայն այն դեպքում, եթե բոորին փող տան:
Մարուքյանը պնդեց, որ դրա համար վարկ վերցրած փող կա՝ 280 մլն. դոլար:
«Եթե դուք նայեք բացատրությունը, թե ինչի համար ենք վերցնում, 14 ծրագրի վերնագիրնա գրած մեջը: Նշանակումա՝ էս փողը պետությունը ուզումա փոստ ֆակտում վերցնի, բայց այդ ծրագրերը արդեն իրացվելա: Այդ ծրագրերի վրա 280 մլն չի ծախսվել, բայց 280 մլն դոլար վերցնում ենք: Կա փող, եթե փակում ենք, պետքա էդ փողը տանք, օգնենք տանը մնան: Եթե փակելով փող չտվեցինք՝ մարդիկ տանը չեն մնալու,-ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







