Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Ապրիլյան պատերազմի մասին զեկույց կազմելիս փորձում են մեր ձայնը լռեցնել. Գորգիսյան

Ապրիլյան պատերազմի մասին զեկույց կազմելիս փորձում են մեր ձայնը լռեցնել. Գորգիսյան

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտեց աշխատանքը. աշնանը հանձնաժողովը հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ին: 

Այսօր Ազգային Ժողովում գնահատելով դրա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան հայտարարեց, որ թեև աշխատանքների ընթացքը կառուցողական է եղել, վերջում իրենց գործընկերները փոխել են դիրքորոշումը, և ինքը մտահոգություններ ունի, որ փորձում են ընդդիմության ձայնը լռեցնել զեկույցը կազմելիս:

Նրա խոսքով՝  ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձել է միայնակ կամ իշխանական մի քանի պատգամավորների հետ ամփոփել աշխատանքները և հայտարարել, թե ԼՀ-ը այլևս հետաքրքրված չէ նիստի աշխատանքներով:

«Դա բացահայտ սուտ է: Հայտնի իրադարձոթւյուններից հետո, երբ վերադարձանք մեր բնականոն աշխատանքներին, մասնակցել ենք նիստին, որտեղ քննարկել ենք Բակո Սահակյանի հետ ունենալ զրույց,դրա պլանավորման  իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտակցության և առանց մեզ ներգրավելու: Սա միանշանակ կառուցողական, գործընկերային մոտեցում չէ, սա այն մենիշխանությունն է, որի մասին խոսքում էինք, և որին բոլոր ոլորտներում ձգտում են մեր գործընկերները»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակել է այն հարցերը, որ քննարկել են Բակո Սահակյանի հետ, բայց այդ քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել:

«Հիասթափեցնելու եմ պարոն Քոչարյանին և նրանց, ովքեր դրդում են նրան այդ քայլերին, որ դա չի լինելու և ընդիիմությունը շարունակելու է ներգրավված մնալ այս կարևորագույն խնդրի բոլոր հարցերը բարձրաձայնելիս» ,-ասաց Գորգսյանը:

Հիշեցնենք` մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, ամռան ամիսներին հանձնաժողովի անդամները կկազմեն զեկույց, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+