Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 5-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11,221-ի, հիվանդներից 3,468-ն արդեն բուժվել է, մահացել է 176 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 801 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 644-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 6,522 դեպք, 78 մարդ մահացել է, 3,737-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 167,410 դեպք, ապաքինվել է՝ 131,778-ը, գրանցվել է մահվան 4,630 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 164,270-ի, ապաքինվել է 127,485 մարդ, արձանագրվել է 8,071 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 441,108-ի, ապաքինվել է 204,623 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,384 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







