Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:21

ՀԾԿՀ-ն առաջարկում է կրճատել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատավարձերն ու աշխատակիցներին

«2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլար: Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե՝ համարվելով առաջին հարկատու: 47 դոլարից 12-ը կորուստ է: 35 դոլարից 19-ն աշխատավարձն է: «Գազպրոմ Արմենիային» մնում է 16 դոլար»։  Այս մասին  նշել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում՝ պարզաբանելով, թե ինչու է ընկերությունը գազի թանկացման հայտ ներկայացրել:

Թադևոսյանն ասաց, որ իրենց հիմնական խնդիրն է՝ հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը: «Որպեսզի ունենանք հուսալի և անվտանգ գազամատակարարում, պետք է իրականացնենք անհրաժեշտ նորմատիվ ծախսեր, որոնք մինչև այժմ չեն արվել»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը:  Նա նշել է, որ «Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում:

Նա հավելեց, որ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 234,65 մլրդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ: «Նախատեսվում է կորուստների կրճատում 1,62 տոկոսային կետով: Ընկերության տվյալներով՝ նյութական ծախսերը կազմում են 11,4 մլրդ դրամ, ՀԾԿՀ տվյալներով՝ 7 մլրդ դրամ: Սպառողին վաճառվող գազի միջին գինը, ՀԾԿՀ առաջարկով, նախատեսված է 266,71, ներառյալ ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից վերջնական սպառողին գազի փոխադրման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար»,- շեշտեց պաշտոնյան:

Նա նշեց, որ ռեզիդենտ բաժանորդների համար առաջարկվում է գործող սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց:

«Ջերմոցային տնտեսությունների, պահածոներ, ըմպելիքներ եւ կաթնամթերք արտադրողների համար առաջարկվում է գազի սակագինը բարձրացնել 1000 խորանարդ մետրի դիմաց 212-ից մինչեւ 224 դոլար: Ջերմաէլեկտրակայաններին վաճառվող բնական գազի գինը ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետրի դեպքում կմնա նույնը՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելին օգտագործող սպառողների համար գինը կհաստատվի 255,92 դոլար չափով»,- նշեց Սարգսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+