Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Մենք չենք փախչում պատասխանատվությունից․ իրավիճակը բարդ է, բայց կառավարելի․ Միրզոյան

Մենք չենք փախչում պատասխանատվությունից․ իրավիճակը բարդ է, բայց կառավարելի․ Միրզոյան

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք իրավիճակ, որը բնութագրվում է ծանր, շատ ծանր, անգամ՝ պատերազմական բնութագրիչներով, և մեզ պետք է սթափություն»: Այս մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց իր արտահերթ ելույթում։

Խորհրդարանի նախագահը ընդգծեց, որ  այսպիսի իրավիճակներում, գործին չի կարող օգուտ տալ խուճապը:

«Չկա այդպիսի իրավիճակ, որտեղ կարելի է կորցնել կառավարումը: Ամեն ինչ սկսվում է իրավիճակի ճիշտ գնահատականից: Որքան վնասակար են անլրջությունը և իրավիճակի թույլ գնահատումը, այնքան և գուցե եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը»,- նշեց ԱԺ նախագահը:

Հակադարձելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով ավելի վաղ հորդորել էր անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային կարիքների համար տրամադրել մինչև անգամ ԱԺ շենքը  Միրզոյանը նշեց, որ այդպես խոսելը ճիշտ չէ:

Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ իշխանությունը քանիցս հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ամենամեծ պատասխանատվությունն իր վրա է, և իրենք չեն փախչում այդ պատասխանատվությունից:

Նա նշեց, որ իրավիճակը բարդ է, բայց կառավարելի: Պետք է քայլերով շարժվել դեպի հաղթահարում, կգա պատասխան տալու ժամանակը, և կառավարությունը հանդես կգա՝ փողն ինչի վրա է ծախսվել։

«Մի՛ արեք այդպես: Հատկապես վերջին օրերին մեր ողջ քաղաքական թիմը հայատարարում է, որ, այո՛, պատասխանատվությունը մերն է, մենք երբեք չենք փախչում պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ՝ թող ոչ ոք չմտածի՝ եթե մենք ասում ենք, որ պատասխանատվությունը մերն է, ուրեմն մնացածը գործ չունեն, մի կողմ քաշվեն: Պետք է կոչ անեմ, որ բոլոր նրանք, ովքեր հանրային կոչեր են անում, եթե  սովորաբար 10 անգամ, ապա այս իրավիճակում 11 անգամ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով Նարեկ Զեյնալյանի առաջարկին՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը դեմ քվեարկել և տեղափոխել առաջարկների ներկայացման փուլ՝ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ անհրաժեշտ է դադար վերցնել, մի քանի օր մտածել հարցի շուրջ:

«Գաղափարը եղել է, գաղափարը քննարկվել է, հանձնվել է թղթին, և հետո այլ գերատեսչության կողմից որոշ հարցեր են բարձրացվել, առաջին հերթին՝ ֆինանսական: Եվ պետք է մի հատ էլ մտածել, մի հատ էլ հաշվել, եթե կպարզվի, որ որոշ շտկումներից հետո կիրառելի է, կընդունենք, կպարզվի՝ անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ չենք ընդունի»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+