Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Արցախի տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» հեռարձակումը

Արցախի տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» հեռարձակումը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» և ևս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության` «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ չէ։

«Ցավալի կլինի, եթե Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը մեկնարկի լրատվամիջոցների ազատ գործունեության և խոսքի ազատության դեմ ուղղված քայլերով։ Որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն՝ Արցախի Հանրապետությունը մշտապես ժողովրդավարության սկզբունքների ամրագրման և խոսքի ազատության արժեքի գերակայության ապահովման օրինակ է ծառայել: Հուսով ենք` այս գործընթացն անշրջելի է: Հակառակ դեպքում` մեծ հարված է հասցվելու միջազգային ճանաչման խնդիր ունեցող Արցախի Հանրապետության հեղինակությանը, որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն, որի համար լրատվամիջոցների ազատ գործունեությունը եւ խոսքի ազատությունը կարեւորագույն արժեքներ են»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ խնդիրն իրոք տեխնիկական է, և մոտ օրերս եթերից հեռացված հեռուստաընկերությունների հեռարձակումը Արցախի Հանրապետության տարածքում կվերականգնվի:

«Մենք ուշի ուշով հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և հետամուտ ենք լինելու տեխնիկական խնդիրների հնարավորիս արագ լուծման գործընթացին: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով և ստեղծված իրավիճակի մասին հանրությանն ու մեդիաների ազատ գործունեությունը պաշտպանող մասնագիտացված կոռույցներին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+