Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

2020թ. հունիսի 3-ին 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Արմեն Խաչատրյանն իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նորանկախ Հայաստանի պետական տարբեր մարմինների կայացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել Խաչատրյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը՝ նշելով, որ գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արմեն Խաչատրյանի հիշատակը հավերժ կմնա մարդկանց հիշողություններում:

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ., Երևանում։ 1978թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1999 թվականից ներգրավվել է խորհրդարանական գործունեության մեջ։ 1999թ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ինչպես նաև՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ։

2003-2010թթ. Արմեն Խաչատրյանը եղել է ՀՀ դեսպանը Ուկրաինայում, իսկ 2004-2016թթ.՝ համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում։ 2010-2017թթ. հանդիսացել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ։ 2017-2019թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի, իսկ 2019թ.-ից՝ ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականի պաշտոնը:

Արժանացել է մի շարք պետական և միջազգային պարգևների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+