Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:08

Կառավարությունն իրավունք չունի ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Զոհրաբյան

Կառավարությունն իրավունք չունի քաղաքացիների վրա գցել Հայաստանում կորոնավիրուսի տարածման սարսափելի տեմպերի ողջ պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է օրինապաշտ լինի, պարտավոր է հետևել պարետատանկանոններին։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ են արել իրավիճակի մեղմացման պատասխանատուները։ Արդյոք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվություն», — հայտարարել է պատգամավորը։

Զոհրաբյանը նշել է, որ անընդունելի է պատասխանատվությունը բարդել քաղաքացիների վրա այն պայմաններում, երբ պատասխանատուները մեկ օր անց փոխում են իրենց դիրքորոշումը, կամ միմյանց հակասող հայտարարություններ են անում:

Նման պայմաններում ցանկացած մարդ կարող է խճճվել, վստահ է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ երկիրը հայտնվել է քաոսի շեմի։

«Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Կառավարությունը պարտավոր է լսել մասնագետների կարծիքները։ Լսե՛ք խելացի մարդկան, մի՛ մտածեք, թե Դուք ամեն ինչ կարող եք, Դուք անքննելի եք, որ Դուք անքննադատելի եք։ Սա պատերազմ է՝ հայտարարված  բոլորիս, այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան, պարտվելու է պետությունը, եթե անկառավարելի քաոսից մենք ելք չգտնենք։ Բայց ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելով», — եզրափակեց Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+