Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ 1991-2018 թվականներին մարդու իրավունքների խախտումների վերհանման և բացահայտման նպատակով ստեղծվելիք «Փաստահավաք հանձնաժողով»-ում ՀՀ իշխանությունները մտադիր են ներգրավել բացառապես միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը ունենալու է մոտ 20 անդամ, որոնք չպետք է ունենան քաղաքական, կուսակցական պատկանելիություն և լինեն բացարձակապես անկախ, որպեսզի կարողանան, այսպես ասած, հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե այդ ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող ինչ խախտումներ են կատարվել: Իշխանությունները նաև քննարկում են այն հարցը, որ հանձնաժողովում ընդգրկվեն մասնագիտությամբ լրագրողներ, ովքեր կկարողանան հետաքննություն իրականացնել ու փաստաղթղեր գտնել այդ տարիների հետ կապված:

Ըստ թերթի տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, երբ հասնի Ազգային Ժողով, քննարկվում է տարբերակ, որ այն խորհրդարանում, որպես հարակից զեկուցող, ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Փաստահավաք խմբի աշխատանքները ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններ գործերին ընթացք տալու համար: Իսկ արդեն վերջին փուլում հանձնաժողովի աշխատանքներին իր քաղաքական գնահատականն է տալու խորհրդարանը:

2․ «Փաստ» թերթը գրում է, որ արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռևս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչև օրակարգը վերջնական սպառվի։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։

Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Թերթի տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաև, որ հուլիսի ընթացքում ևս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը:

3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ:

Արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:

Եվ, ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում է կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարական անուններից:

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ:

Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը` իր:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանի աղբյուրը պատմել է․ որ դեռ մինչև պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության և նախարարության միջև խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։

Տևական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, բայց կորոնավիրուսի այս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են  լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց  ձեռքը, նշել է թերթի աղբյուրը:

Արսեն Թորոսյանին դա կտա վերահսկելու հնարավորություն՝ Երևանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են։

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա:

Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին։  «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ, ով նշել է, որ խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը,և դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակներից:

Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, և սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: Նա նշել է, որ Տաթևիկ Ռևազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, և չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել:

Ինչպես բարձրաձայնում են մասնագետները, սա նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբևէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը կքննի ՀՀ ՍԴ-ի և ՀՀ իշխանությունների` հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների մասին 2 առանձին դիմումները։ «Եզրակացությունը կլինի հունիսի 22-ի մերձակայքում. հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ն Վենետիկին է դիմել 1 տարի առաջ, իսկ իշխանությունը՝ մոտ 1 ամիս առաջ, փաստորեն, իշխանական դիմումը քննվում է արագ։ Չի բացառվում, որ «բալանսավորված» պատասխան լինի․ սա` ինձ, սա՝ քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին տարբերակով, ինչպես էր ՄԻԵԴ-ի որոշման դեպքում, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ»,- աել է թերթի աղբյուրը: Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում ՍԴ-ն կկայացնի որոշում։ «Օգոստոսին մոտ»:

Կլինի հօգուտ Քոչարյանի՞։ «Պետք է սպասել Վենետիկի խորհրդատվական կարծիքին։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, ապա հիմքեր են տվել, որ ՍԴ-ն վճիռ կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: Բայց կկայացնի՞։ «Դժվար է ասել,  գուցե ՍԴ-ն ակնկալում էր, որ ՄԻԵԴ-ը հստակ «վճիռ» կկայացնի, ինքը պոստ-ֆակտում այն կարձանագրի, սակայն ՄԻԵԴ-ը, բնականաբար, չէր գնա այդ ճամփով։

Բայց հիմքերը կան, որ ՍԴ-ն կայացնի իր որոշումը։ Ի դեպ, մի նրբություն էլ կա․ ՀՀ ՍԴ հարցադրումները մանյովրային էին` «եթե այսպես, ապա․․․ իսկ եթե» կոնտեքստով, ինչին ՄԻԵԴ-ը պատասխանել է դիվանագիտական նույն մանյովրով:

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ«Իմ քայլում» հարաբերական անդորր է, բոլորը, շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդ» պատգամավորներից ում վրա ինչ դոսյե կհավաքեն․ վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել։

Ռիսկի գոտում գտնվողները խուսափում են լրագրողների հետ շփվելուց։ Վարդան Աթաբեկյանը, օրինակ, լրիվ ինքնամեկուսացել է՝ բուֆետում անգամ մենակ է սնվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք՝ կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից: Նա նախ չհամաձայնեց «անհնազանդ» որակումի հետ, բայց չհերքեց, որ խմբակցությունում պարբերաբար քննարկումներ են ունենում, այդ թվում՝ «կարգապահական» բնույթի, որը հանրայնացնել չի կարելի։

Փորձեցինք հասկանալ՝ որ պատգամավորը պետք է համարվի ոչ կարգապահ ու հեռանա թիմից, ասենք՝ սեփական կարծիք հայտնելը կամ տարբերվող քվեարկությունը ոչ կարգապա՞հ վարք են։ «Չեմ կարծում, որ այժմ տեղին է նման հարց քննարկելը… Ես չեմ կարող մանրամասնել, բացել փակագծերը, դա իր մեջ շատ տարբեր բաներ է պարունակում, դա մեր ներքին կարգապահական աշխատանքներն են»։

Մակունցն ավելացրեց նաև, որ կարգապահական հարցեր քննարկելը դեռ չի նշանակում, որ անկարգապահներ կան, դրանք ընդհանուր աշխատանքներին են վերաբերում:

9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու խարդախության պատմությունը հանրայնացնելուց առաջ երկար ժամանակ նրան շանտաժի են ենթարկել իշխանության ներկայացուցիչները։ Նույնիսկ անուններ են հնչում՝ Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան։

Նրան զգուշացրել են, որ եթե շատ խոսի՝ կհրապարակվի այդ տեղեկությունը: Անի Սամսոնյանը չհերքեց իրեն շանտաժի ենթարկելու լուրը, բայց անուններ չնշեց. «Ես այդ մարդկանց ասել եմ հետևյալը` ես գիտեմ, որ դա իմ դեմ մի օր կարող եք օգտագործել` հեղինակազրկելու համար: Ես ամեն ինչի պատրաստ եմ:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, այս պատմության մասին Նիկոլ Փաշինյանի թիմում իմացել են դեռևս այն ժամանակ, երբ դաշինք էին կազմում ԼՀԿ-ի հետ: Բայց փոխվել են ժամանակները, և իշխանությունները, նախկինների պես, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու կոմպրոմատային ճանապարհն են ընտրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+