Հունիսի 1-ից Coursera-ի կրթական առցանց հարթակը բացել է իր դասընթացների ազատ հասանելիությունը աշխարհի քոլեջների եւ համալսարանների ուսանողների համար: Այս մասին «Meduza»-ի հաղորդմամբ՝ ասված է Coursera-ի հաղորդագրության մեջ։
Ուսանողների համար հասանելի են դարձել ավելի քան 3800 դասընթացներ, ոլորտի փորձագետների 150 ինտերակտիվ ծրագրեր, 400 մասնագիտացումների եւ 11 պրոֆեսիոնալ սերտիֆիկացման ծրագրեր։
Անվճար դասընթացներ անցնել եւ հավաստագրեր ստանալ կկարողանան այս տարվա ուսանողներն ու շրջանավարտները, որոնք հաստատված էլեկտրոնային փոստի հասցեներ ունեն ուսումնական հաստատությունների տիրույթներում:
Դասընթացների անվճար գրանցումը բաց է մինչև հուլիսի 31-ը: Ընտրված ծրագրերը պետք է անցնել մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս ամսաթվից հետո ուսանողները անվճար մուտք կունենան միայն ոլորտի փորձագետների ինտերակտիվ նախագծեր։
Coursera-ի արտադրանքի գծով տնօրեն Շրավան Գոլին հայտարարել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի օգնել ուսանողներին եւ շրջանավարտներին, որոնց առկա ուսուցումն ու վերապատրաստումը կորոնավիրուսի պատճառով ընդհատվել կամ չեղյալ է հայտարարվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







