Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` ինչպես են հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ արձակում։
Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի հարված հասցվում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել տեսագրության ծագումնաբանությունն ու բուն գործողությունը։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց միայն, որ «հակառակորդի ցանկացած սադրանք, ցանկացած գործողություն արժանի պատասխան է ստանում»:
«Հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում։ Մենք ընդամենը պատասխանում ենք հակառակորդի սադրանքներին», — հավելեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







