Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել, պատասխանը բացասական է եղել, ապա հանձնել է նաև PCR թեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները», — գրել է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես հայտնի դարձավ այսօր, վարակվել է կորոնավիրուսով, մայիսի 21-ին գտնվել է Արցախում, որտեղ մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







