Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:10

ՀՀ-ում հանցագործության դեպքերն աճել են 8.8 տոկոսով․ Գլխավոր դատախազ

ՀՀ-ում հանցագործության դեպքերն աճել են 8.8 տոկոսով․ Գլխավոր դատախազ

2019 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26 850 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով, նվազել են մարդու դեպ ուղղված հանցագործությունները:  Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ լատենտային հանցագործույունների աճի պարագայում ազդել է իրավապահ մարմինների հետ քաղաքաիցների համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչը դրական ցուցիչ է, եթե 2018-ին ոստիկանության բաժանմունքներ ստացվել է 203 հազար 539 առևերույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն աճել է շուրջ 21 տոկոսով:

«Բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով հետքեր թաքցնելու արատավոր պրակտիկան: 2008-2018 թվակակնների կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 21.1 տոկոս, իսկ 2019 –ին այն կազմել է 17.8 տոկոս։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորվել է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով, ինչը, իհարկե, մտահոգիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ»,- նշեց նա:

Արթուր Դավթյանի խոսքով՝ հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով:

«Վերջին տարիներին դինամիկ աճի միտումներ ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Վերջին 10 տարվա ըթնացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները աճել են գրերեթե երեք անգամ: Պետք է փաստել, որ հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը: 20 տոկոսից իջել է 16 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 671-ով կամ 13.5 տոկոսով, ինչը ընդհանուր հանցավորության աճի ֆոնի վրա պետք է համարել դրական ցուցանիշ: Ծեծը և այլ բռնի գործողությունները նվազել են 23.6 տոկոսով, իսկ սպառնալիքի դեպքերը շուրջ 14 տոկոսով»,- հայտարարեց նա:

Գլխավոր դատախը նշեց, որ 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով:

«35 2018-ին էր արձանագրվել, 47՝ 2019-ին: Ըստ 2019 թվականի տվյալների՝ 100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից, որը կազմում է երկուսից ցածր է 0.4 տոկոսով»,- ասաց նա:

Դավթյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի փետրվարի 17-ին «համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն, հանցավորության մակարդակի 2020 թվականի ցուցիչով, որը հաշվարկվում է հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ 0-ից 100 ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը 20.7 ինդեքսով՝ առաջ անցնելով ԱՊՀ և եվրոպայի բոլոր երկրներից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+