Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու համար». Անդրանիկ Քոչարյան

«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու համար». Անդրանիկ Քոչարյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը օր առաջ պետք է գա ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` շուրջ երկու ժամ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի` հանձնաժողովի  հետ տեսակապով ունեցած հանդիպումից հետո:

«Ես մի բան կարող եմ ասել էսօրվա հանդիպումից հետո` Յուրի Խաչատուրովը ունի երկու օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և մեր հարցերին պատասխանելու համար»,-հայտարարել է  Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով` նախկին նախարարին լսելուց հետո հանձնաժողովի անդամները կոնկրետ հարցեր ունեն Յուրի Խաչատուրովին` բանակցային գործընթացի վերաբերյալ: «Պատահական չէ, որ ԱԳ նախկին նախարարին լսելուց հետո ես հայտարարում եմ, որ Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի` հանձնաժողով գալու»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով կազմակերպել հանդիպումը։ «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց իրեն լսելու»,-ասել է նա:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ չի եղել որևէ նախկին կամ գործող պաշտոնյա, որը հրաժարվել է գալ հանձնաժողով, միակ հրաժարվողը եղել է Յուրի Խաչատուրովը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե գոհ էին արդյոք Էդվարդ Նալբանդյանի պատասխաններից,  Քոչարյանն նշել է.  «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար հարցերն են կարևոր, իսկ պատասխանները համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է հունիսի 4-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+