Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 460 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի: Մայիսի 29-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3297 է, փաստացի բուժվում է 5214-ը, գրանցվել է մահվան 120 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 45-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 8216 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







