Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտնել է կադրային նոր նշանակումների մասին: Նա տեղեկացրել է, որ իր հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար:
«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ հարաբերությունները միմյանց միջև եղել են ջերմ, բայց նաև քննարկումների տարբեր ձևաչափեր են եղել։
Նա շնորհակալություն հայտնեց Մայիլյանին՝ համագործակցության առաջարկն ընդունելու համար։
«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-հավելեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







