Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է։ Այս մասին հայտնում է Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետազոտության տվյալները։
Նշվում է, որ իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն շուկայում առկա է տարբեր որակի` բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող և տեղական արտադրության (ՀՀ և ԱՀ) դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ կամ 23%:
Արցախի Հանրապետությունում դիմակներ արտադրվում է «Ֆարմ Պրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որի մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ:
Ընդգծվում է, որ առկա պաշարների հաշվառման և տեղական արտադրող ընկերությունների արտադրական հզորությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է նաև, որ դիմակների դեֆիցիտը բացառված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







