Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետները, դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։
Դեսպանության նախաձեռնությամբ 2 տարի առաջ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







