Կորոնավիրուսով հիվանդացած շուրջ 144 հազար մարդ առողջացել է Իրանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2 258 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 143 849-ի։ Ապաքինվել է 112 988-ը», -ասված է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 63 մարդ, իսկ կորոնավիրուսի զոհերի թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են COVID-19-ին, հասել է 7 627-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







