Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

Նախարարը ներընտանեկան պաշտպանությունը հանրային գիտակցության բարձրացմամբ է պատկերացնում

Մի ինստիտուցիոնալ խնդիր կա՝ հիմարկ-ձեռնարկությունների, գրասենյակների, նույնիսկ փողոցում մարդկանց վարքը հնարավոր է իրավական ակտերով կարգավորել, բայց ներընտանեկան հարաբերությունները դրանցով հնարավոր չէ կարգավորել՝ պետք է աշխատի գիրակցության բարձրացումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում, ընտանիքներում անվտանգ պայմաններ ստեղծելու և տարիքավոր և ուղեկցող հիվանդություն ունեցողների կյանքը չվտանգելու խնդրին։

Նախարարը նշեց, որ առնվազն հանրային կոմունիկացիայի մակարդակում այդ խնդիրը շեշտադրել են, որ հիվանդությունը կա, և այն ավելի մեծ ուժով խոցում է մեր այն հարազատներին, որոնք տարիքով մեծ են կամ երիտասարդ են, բայց ունեն մի քանի խրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտեզիա, սրտի իշեմիկ հիվանդության և թոքերի այլ հիվանդություններ։

«Մեր խորհուրդները վերը նշված անձանց տարբերվում են այն քաղաքացիներին տրվող խորհուրդներից, որոնց կոչ ենք անում առավել ինտենսիվ ապրել կորոնավիրուսի հետ՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ Մենք այդ քաղաքացիներին կոչ ենք անում այս պայմանների պահպանման դեպքում անգամ առավել քիչ շփվել մարդկանց հետ, քիչ դուրս գալ փողոց և սահմանափակել շփման շրջանակը»,- նշեց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝  հավելյալ ջանքեր պետք է ներդվի առավել խոցելի քաղաքացիներին պաշտպանելու համար, բայց ներընտանեկան հարբերություններում գիտակցության բարձրացումից դուրս՝ ուրիշ դաշտում,  դժվար է պատկերացնել  խնդրի լուծումը։

Նա մեջբերեց սեփական օրինակը, որ ունի 84 տարեկան տատիկ և պապիկ, սկզբունքորեն նրանց չի այցելում՝ կյանքը չվտանգելու համար։ Փորձում է շփումները կազմակերպել հեռավար ձևով, և արգելում է ուրիշների հետ էլ շփվել։

«Ուժեղացնելով հանրային կոմունիկացիան պաշտպանենք մեր այդ քաղաքացիներին և ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Նույնիսկ ունենալով խրոնիկական հիվանդություն կարող ենք երկար ապրել՝ չվարակվելով կորոնավիրուսով»,- եզրափակեց նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+