Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

«Ռաշն վոյաժի» կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործը ուղարկվել է ԱԱԾ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործը բացահայտել է վարչապետին ենթակա մարմինը՝ Պետական վերահսկողական ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չունի, որ գործն արժանի քննության կարժանանա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե նման  ընկերություններից մեկիի տնօրենը Իջևանի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանն է, ով վարչապետի քավորն է, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, և եթե շատ փորփրենք, հնարավոր է Սամսոնյանի ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն։

« Ես շատ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով միմյանց կապված չեն։ Եթե դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին։ Յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանում պետք է պատկերացում կազմի Կառավարության հնարավոր գործունեության մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ այդտեղ ներգրավված որևէ անձ կապ ունի իր ընկերոջ հետ, իսկ դա արտահայտում է կոռուպցիայի դեմ պայքարի իրենց սկզբունքները։

Վարչապետը նկատեց, որ անիմաստ է իրեն դիմել ծանոթների համար որևէ խնդրանքով, որովհետև ավելի վատ կլինի արդյունքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+