Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Կարող ենք ժամը մեկ հանրաքվե անել, վստահության խնդիր չունենք․ Սիմոնյան

Հայաստանի իշխանություններն ունեն հանրային վստահության բարձր մակարդակ և կարող են հանրաքվեներ անցկացնել ժամը մեկ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը։

Մեկնաբանելով ընդդիմախոսների հայտարարությունները՝ փոխխոսնակը նշել է, որ հանրաքվեն ամենաժողովրդավարականն է և մնալու է  ամենաժողովրդավարականը։

«Դիմելով երկու մյուս քաղաքական ուժին էլ, ասեմ, որ միշտ կարելի է գտնել պատճառներ, ստորակետեր յուրաքանչյուր օրենք չպաշտպանելու համար, դա նոր բան չեմ ասում: Ես զարմանում եմ, երբ դուք փորձում եք «աղվեսը պոչին է ապացույց բերում» տրամաբանության մեջ մեզ պարտադրել, որ ՍԴ-ն որոշի ինքն իր հարցը: Դա իրավունքի առումով բառախաղ է: ԲՀԿ-ն չի կարող ԲՀԿ-ի մասին բան որոշել, «Իմ քայլը» չի կարող «Իմ քայլի» մասին բան որոշել, մի քիչ տրամաբանական չէ»,- ասաց նա:

Փոխխոսնակը նշեց, որ ՍԴ-ի հարցը պետք է լուծել, իսկ հանրաքվե անցկացնել համաճարակի պայմաններում՝ վտանգելով մարդկանց առողջությունը, երկրի իշխանությունները մտադիր չեն:

Դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, Սիմոնյանը նշեց․

«Դուք բավական մեծ քաղաքական փորձառություն ունեք, Դուք մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի՞ հանրաքվե անելու: Կարող ենք ժամը մեկ հանրաքվե անել,  մենք վստահության խնդիր չունենք: Դիմակը, որ քաշում, փակում եք, դա է պատճառը, որ չենք անում, երբ մենք հայտարարենք, որ հանրաքվե այնուամենայնիվ անում ենք, դուք գալու եք այստեղ, ասեք՝ ո՞նց եք հանրաքվե անում, մենք այստեղ դիմակով ենք նստած, դուք հանրաքվեի եք գնո՞ւմ։ Ո՞նց է այնպես լինում, որ ՍԴ-ն երկրորդ պլան եք դնում և ասում եք՝ դա կեղծ օրակարգ է, և մենք կարող ենք անընդմեջ հետաձգել, լավ էլի: Խնդիրը կա, խնդիրը լուծվելու է: Մի՛ արեք նման բաներ, որովհետև քաղաքացիները հասկանում են՝ ով ինչի համար ու ինչ ստորակետ է պատճառ բերում»,- նշեց Սիմոնյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+